Իսրայելի ԱԳՆ-ն հանձնարարել է երկրի դեսպանատներին ցուցադրել ՀԱՄԱՍ-ի վայրագությունների մասին ֆիլմ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը հանձնարարել է Իսրայելի դեսպանատներին ամբողջ աշխարհում բանակի մամուլի ծառայության հետ միասին կազմակերպել ՀԱՄԱՍ-ի զինյալների վայրագությունների մասին ֆիլմի ցուցադրություններ՝ իրենց ընդունող երկրներում խորհրդարանականների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը հանձնարարել է Իսրայելի դեսպանատներին ամբողջ աշխարհում ՀԱՄԱՍ-ի ոճրագործությունների մասին ֆիլմի ցուցադրություններ անցկացնել խորհրդարաններում և տվյալ երկրներերի խոշոր և ազդեցիկ լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև՝ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի գրասենյակի հետ համատեղ», ,-նշված է հաղորդագրության մեջ։

Ֆիլմը ներկայացնում է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից կանանց, երեխաների և ընտանիքների զանգվածային սպանության դաժան և պատկերավոր փաստագրական ապացույցներ, շարունակել է մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Վաշինգտոնում, Բեռլինում, Լոնդոնում և Տոկիոյում Իսրայելի դեսպանատները համապատասխան ցուցադրություններ են անցկացրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ