Վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է․ քաղաքապետարանը վճարումների մասին զգուշացնում է քաղաքացիներին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ անհրաժեշտ է իրականացնել համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի գծով ձեր պարտավորությունները՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար:

«Վճարումները կարող եք իրականացնել առցանց եղանակով՝ այցելով www.yerevan.am պաշտոնական կայքի Հարկեր և վճարումներ բաժին ու լրացնել պահանջվող տեղեկատվությունը:

Բանկային քարտերով ձեր պարտավորությունների դիմաց վճարումները կարող եք իրականացնել նաև Երևանի վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում առկա pos-թերմինալներով և «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի գրասենյակներում:

Վճարումներ կարող եք իրականացնել նաև հետևյալ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև բջջային հավելվածների միջոցով:

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ՓԲԸ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ
«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
«ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ
«ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
«ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ» ՓԲԸ
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ
«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ
«ՍՏԱԿ ՊՐՈՑԵՍԻՆԳ» ՓԲԸ
«ՄՈԲԻԴՐԱՄ» ՓԲԸ
«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ
«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ
«ԻԴՐԱՄ» ՍՊԸ
«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ
Ի դեպ, Երևան համայնքի նկատմամբ տեղական հարկերի, տուրքերի ու մատուցվող ծառայությունների դիմաց վճարների, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալությունից կամ օտարումից առաջացող պարտավորությունների վերաբերյալ տեղակատվությունը տրամադրվում է Վարկային բյուրոյին և ձեր պարտավորությունների ժամանակին չկատարելը կարող է ազդել վարկունակության վրա:

Հիշեք՝ ձեր պարտավորությունները կատարելով դուք նպաստում եք համայնքի զարգացմանը, որտեղ բակերն ու խաղահրապարակները բարեկարգված են, վերելակները փոխված, իսկ մանկապարտեզները՝ հիմնանորոգված»,-ասված է հայտարարությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ