Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը նոր առաջնորդ ունի

Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն զիջել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնը:

Անկարայում տեղի ունեցած կուսակցական համագումարում քվեարկության ընթացքում ընդդիմադիր ուժի նոր առաջնորդ է ընտրվել Թուրքիայի խորհրդարանի Մանիսա նահանգի պատգամավոր Օզգյուր Օզելը:

Քըլըչդարօղլուն կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 13 տարի։

Օզելին աջակցում է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ