Հաջիևը ականների պայթյուններից մահացածների թիվ է հայտնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ իրենք ամեն շաբաթ ականատես են լինում ականների պայթյունների դեպքերի, որոնց հետևանքով մահեր են գրանցվում։

Նա հայտնել է, որ հիմնականում քաղաքացիական անձինք են մահանում։

Ըստ Հաջիևի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ի վեր Ադրբեջանում ականների պայթյուններից 65 անձ մահացել է, 271-ը՝ ստացել տարբեր ծանրության վնասվածքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ