Մարտի 1-ի դատավարության արդյունքում հանրության համար պարզ կդառնա իրականության զգալի մասը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Այսօր Գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին առնչվող Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունը: Սա այն հիմնակա՞նն է, որում մեղադրվում են այս պաշտոնյաները:

-Բա՞րդ դատավարություն է սպասվում:

-Շատ: Սա մեզ համար նույնն է, ինչ պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունը. Մարտի 1-ի գործն այդպիսի հնչեղություն ունի: Մարտի 1-ի լիարժեք բացահայտում նշանակում է հասկանալ, թե ինչ որոշումների արդյունքում տեղի ունեցավ Մարտի 1-ը, միայն 10 զոհերի խնդիրը չէ, այս դատավարությունով պարզվելու է, թե ինչ քաղաքական խնդրի լուծմանն էր միտված մարդկանց վրա կրակ բացելը: Մեղադրականում հստակ նշված է, որ սահմանադրական կարգի հետ կապված խնդիր էր լուծվում: Հանրության համար պարզ կդառնա իրականության զգալի մասը:

-Առանց քննությունից խուսափած պաշտոնյաների մասնակցության, ինչպե՞ս եք պատկերացնում այս դատական գործընթացը:

-Խուսափած երկու կարևոր պաշտոնյա կա՝ Միքայել Հարությունյանը և Վահագն Հարությունյանը, կարծում եմ՝ նախաքննական մարմինը ձեռք է բերել անուղղակի այնպիսի ապացույցներ, որոնք հիմնավորում են նրանց որոշումների անօրինական լինելը: Երկուսի մասով էլ պատկերացնում եմ՝ ինչ ծավալի նյութեր կարող են լինել, իհարկե լավ կլինի, որ դատավարության ընթացքում երկու պաշտոնյաններն էլ գիտակցեն, որ իրենք անընդհատ փախած չեն մնալու՝ մեկը բուժման նպատակով, մյուսը՝ անհայտ կորած կարգավիճակով: Պատկան մարմինները շարունակելու են աշխատանքը նրանց Հայաստան տեղափոխելու խնդիրը լուծելու ուղղությամբ:

աղբյուրը՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ