Քոչարյանը,Սերժը և նրանց ռևանշիստական թիմը դիմադրում են Հայաստանի ինքնիշխանության և պետականության ամրապնդմանը.Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը գրում է.

Քոչարյանը,Սերժը և նրանց ռևանշիստական թիմը դիմադրում են Հայաստանի ինքնիշխանության և պետականության ամրապնդմանը,պատերազմի հետևանքների վերացմանը,Հայաստանի զարգացմանը։
Դիմադրում են հայ ժողովրդի ընտրությամբ իրեն տված իշխանության իրացմանը,ժողովրդավարությանը,երկրի միջաղգային հեղինակության բարձրացմանը։
Դիմադրում են իրենց դեմ ժողովրդի անսահման ատելությանը,
իրենց վերադարձը բացառելու ժողովրդի հավաքական կամքին,իրենց երեսը չտեսնելու քաղաքացիների ցանկությանը։
Ցավալի է,որ երբեմն սրանց են միանում քաղաքական ուժեր,որոնք անընդհատ ճամարտակում են համամարդկային արժեքների,պետության ու պետականության մասին,բայց պետական կառավարման համակարգ են խցկում կասկածելի կենսագրությամբ և անգրագետ ու կառավարումից ոչինչ չհասկացող մարդկանց։
Ցավալի է,բայց իրականություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ