Արտակարգ դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի վրա բախվել են մարդատար մեքենան ու մոտոցիկլը, կա տուժած

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում:Ժամը 20:50-ի սահմաններում Դավիթաշեն կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածում բախվել են 24-ամյա Գևորգ Հ.-ի վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Տիգրան Շ.-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ