Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Եկեղեցին քրիստոնեության իմաստով՝ քրիստոնյաների համախմբումն է, ժողովումն է, քրիստոնեական համայնքն է,իսկ
աշխարհիկ ու հոգևոր դասի կողմից ընտրված կաթողիկոսը պաշտոն է,որը տնօրինում է եկեղեցու վարչատնտեսական, հոգևոր-բարոյական, ծիսական, դավանական բոլոր հիմնական հարցերը։
Այնպես,որ նույնացնել կաթողիկոսը և եկեղեցին սխալ է,որն անում են ռևանշիստները;
Դա նույն է,որ Անիի դարպասների բանալիները թշնամուն հանձնած Պետրոս Գետադարձին նույնացնել եկեղեցու հետ։
Եթե ես՝Հայ Առաքելական եկեղեցու հավատավորս քննադատում եմ կաթողիկոսին,իր հակազգային,հակապետական,հակաեկեղեցիական գործունեության համար,դա չի նշանակում,որ ես քննադատում եմ եկեղեցուն ընդհանրապես։
Կաթողիկոսը իր հիմնական գործառույթները թողած,զբաղված է նախկին հանցագործներին իշխանության վերադարձնելու,այո,այո,հանցավոր գործունեությամբ;
Կաթողիկոսի վարքը անհամատեղելի է Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանության հետ;
Հայոց պատմության մեջ եղել են դեպքեր,որ հեռացվել են կաթողիկոսներ դավանաբանությունից շեղվելու համար։
Նախաձեռնել է պետք։
Ափսոս,ֆիզիկապես չեմ կարող,թե չէ ինքս կնախաձեռնեի։