![]()
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան-Բուզանդ փողոցների խաչմերուկում:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Բուզանդի փողոցի վերջնամասում, փոփոխությունից հետո, երթևեկությունը կդառնա երկկողմանի:
Միաժամանակ՝ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

![]()