Մեդվեդևն իր սեփական տեսախցիկով լուսանկարել է Արարատը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր սկսվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները: Նիստին մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի  կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը միասին լուսանկարվել են Արարատի ֆոնին:

Դմիտրի Մեդվեդևն իր հերթին սեփական տեսախցիկով լուսանկարել է Արարատը:

Հիշոցնենք, որ Եվրասիական միջկառվարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսին Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ