« Եվ ո՞ւր եք բոլորդ, ովքեր ինձ օրերով ու գիշերներով գրում էիք, որ իմ դիմահարդարումը սարսափելի է…». Գոհար Ավետիսյան

Վիզաժիստ Գոհար Ավետիսյանը փայլուն կարիերա է կառուցել. նա ընդամենը 25 տարեկան է, սակայն նրան իրավացիորեն կարելի է անվանել ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ ամբողջ աշխարհում դիմահարդարման լավագույն փորձագետներից մեկը։

Այժմ նա Մարոկոյում է, ուր ժամանել է փարիզյան Dior ներաձեւության տան հրավերով՝ ապրանքանիշի կրուիզային ցուցադրությանը մասնակցելու նպատակով։ Վիզաժիստը խոստովանել է, որ չէր կարող նույնիսկ երազել այդ մասին, եւ դիմահարդարման աշխարհում ընդունված լինելու համար պարտական է իր հետեւորդներին։

«Ո՞վ կարող էր մտածել, որ 2019թ.-ին, երբ ես 25 տարեկան կլինեմ, անձամբ Dior նորաձեւության տունն ինձ Մարոկոյում ցուցադրությանը կհրավիրեր որպես պատվավոր հյուր։ Ո՞վ կարող էր հավատալ, որ ես հնարավորություն կունենամ լինել հանդերձարանում եւ անձամբ շփվել ապրանքանիշի գլխավոր վիզաժիստի՝ @peterphilipsmakeup-ի հետ (որն, ի զարմասն ինձ, վաղուց հետեւում է իմ էջին)։ Ես երբեք այդ մասին նույնիսկ չէի կարող երազել…»,- խոստովանել է Գոհարը՝ լուսանկար հրապարակելով Dior ապրանքանիշի՝ դիմահարդարման գծով ստեղծագործական տնօրեն Պիտեր Ֆիլիպսի հետ։

Նա պատասխանել է նաեւ իրեն ատողներին, որոնք կոչ էին անում «վառ հայկական դիմահարդարում» չանել․ «Իմ խելահեղ սերը վառ դիմահարդարման, ցանկացած կոլորիտայինի եւ գունայինի, սլաքների եւ թարթիչների նկատմամբ ինձ թույլ չի տվել հանձնվել իմ ճանապարհի սկիզբին, նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ ոք իմ ուժերին չէր հավատում։

Եվ ո՞ւր եք բոլորդ, ովքեր ինձ օրերով ու գիշերներով գրում էիք, որ իմ դիմահարդարումը սարսափելի է եւ որ ժամանակն է դադարել այդ վառ հայկական դիմահարդարումը։ Ո՞ւր եք։ Ես Մարակոյում եմ՝ անհավանական լավ ցուցադրությանը»,- գրել է Գոհարը։ Գոհարը հաջողության հասնելու համար խորհուրդ է տվել չդավաճանել ինքդ քեզ եւ չփոխել ձեռագիրը։

«Մի դավաճանիր քեզ, քեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Պարզապես քեզ ժամանակ է հարկավոր, եւ դու կգերազանցես բոլորին»,- իր երկրպագուներին դիմել է հայուհին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ