Մարի Գրիգորյանը գրում է.
Էջմիածին, մեր օրեր
Այո ոչ մի արտառոց բան չկա այս նկարում, եթե մարդասիրությունը, բարությունը, անծանոթ մարդու նկատմամբ հոգատար վերաբերմունքը պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից արտառոց չէ։ Ու երբ մի օր ինքս ականատես եղա նման տեսարանի, որը ինձ հետ բնավ կապ չուներ ի դեպ՝ անցնելիս շնորհակալություն հայտնեցի ոստիկաններին ։
Ես չգիտեմ, գուցե իրենց գործառույթի մեջ նման գործողություններն էլ են մտնում. ասենք օգնել արագ վերացնել տեխնիկական խնդիրը. անիվ փոխել, փչել և այլն, գուցեև ոչ։ Ապրեն տղաները ☺️👏👏👏
Հասարակությունը այսպես է փոխվում՝ իրար օգնելով, մեկը մյուսի մասին հոգ տանելով։ Մանավանդ մեզ նման փոքրաթիվ ազգերը պիտի իրարով ապրեն։ Էն հումորային ասված «մի բուռ ազգ ենք, չիմանա՞նք ով ուր է գնում» պիտի աշխատի պա պոլնոյ պռագռամմե☺️❤️💙🧡