Շուշան Ղազարյանը գրում է.
Չեմ ուզում հիշել, չեմ էլ կարող մոռանալ։
ԱՄԱՉՈՒՄ ԵՄ։
Դուք Ղարաբաղի ռսասիրության կիզակետը չեք տեսել։
1988-ի փետրվարին, Ասկերանի ու Աղդամի ընդհարման դեպքերից հետո, Ղարաբաղ էին եկել Կենտկոմի երկու քարտուղարներ Դեմիչեւն ու Ռոզումովսկին։ Լենինի հրապարակում, ԼՂՀ մարզի մի ամբողջ հայ ժողովուրդ, ձնախառն անձրեւի տակ, ոչ ավել, ոչ պակաս․․․ՉՈՔԵԼ էր ամբիոնին կանգնած երկու արնախում սրիկաների առաջ ու պրոսի՜մ, պրոսի՜մ էին վանկարկում․․․Դեռ չէին հասկանում, որ այդ ամենը Կրեմլի կազմակերպած նենգ ծրագիրն էր։
Ավելի ուշ, Արկադի Վոլսկու փոխարեն Արցախի ղեկավար նշանակված դատարկախոս ու հարբեցող Վլադիմիր Ֆոտեեւը, երբ խմում էր Ղարաբաղի թոթի օղին, ձեռքով ծնկին խփելով, միշտ հիշեցնում էր․․․» Իրեն հարգող ժողովու՞դն էլ չոքի երկու տխմար ոչնչության առաջ»։
Հա կրկնում ու չէր հանգստանում։
Տեսնես հիմա ինչ են մտածում ղարաբաղցիները Կրեմլի մասին։