Նաիրա Զոհրաբյանը զբաղված է 70 գլուխ անասուններից մեկի պաշտպանությամբ

Օրեր առաջ տեղի ունեցած ՀՀԿ-ական Արեմ Աշոտյանի դատական նիստին ներկա էր նաև նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ջանալով ՀՀԿ-ականներից ավելի ՀՀԿ-ական երևալ, աղաղակում էր ամբողջ կոկորդով, թե իբրև Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

«Սա էնպիսի քաղաքական ֆարս է, որ անգամ տուժողի օրինական իրավահաջորդն ասում է՝ ես հրաժարվում եմ տուժող լինելուց»,- Հակակոռուպցիոն դատարանում (դատավոր Վահե Դոլմազյան) ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Այս քաղաքական ֆարսն արձանագրվելու է որպես ՀՀ իրավական համակարգի ամենախայտառակ ամոթներից մեկը։ Արմեն Աշոտյան՝ քաղբանտարկյալ։ Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- հավելել է Զոհրաբյանը։

Ի դեպ, սա այն նույն Նաիրա Զոհրաբյանն է, ով տարիներ առաջ քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ Հանրապետական կուսակցությունը 70 գլուխ անասուն ուներ խորհրդարանում։  Հիշեցնենք, որ նույն խորհրդարանում էր նա ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։

Ստացվում է, որ Նաիրա Զոհրաբյանը զբաղված է 70 գլուխ անասուններից մեկի պաշտպանությամբ։

70 գլուխ անասունների մասին Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունները՝ ստորև ներկայացված տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ