«Էդ փողոցում մայթ չկա… զավթել են բոլոր մայթերը …». Արմեն Դուլյան

Լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Էդ փողոցում մայթ չկա…

Ապամոնտաժում են Նար Դոս փողոցի կրպակները, նայում եմ մեկնաբանությունները՝ ինչպես կարելի է մարդկանց զրկել վերջին եկամտից ու դրա նման սրտաճմլիկ բաներ…. Ուզում եմ հարցնել՝ դուք երբեւէ եղե՞լ եք Նար Դոսում, տեսե՞լ եք այդ խայտառակությունը, որը երեւի աֆրիկյան ամենահետամնաց երկրներում էլ չեք տեսնի….

Էդ փողոցում մայթ չկա…. Հենց այդպես՝ զավթել են բոլոր մայթերը ու քեզ ասում են՝ թքած ունեմ քեզ վրա, որտեղով ուզում ես քայլիր…. Էդ սրտաճմլիկությունը գրելուց առաջ ուղղակի հի հատ փորձեք քայլել Նար Դոսով… Զգույշ քայլեք, որովհետեւ ստիպված եք լինելու դուրս գալ փողոցի երթեւեկելի մաս…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ