Շուշան,ինչ կլինի մի խոսիր.եԵրգիր,չնայած երգելդ էլ մի բան չի.Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը գրում է.

<<Ներկայիս հանցագործ իշխանությանը ձեռք չեն տալիս հանուն հայի մարտնչող հայերը>>,-ասում է Շուշան Պետրոսյանը դատարանի բակում՝Աշոտյան Արմենի դատավարությանը սպասելիս;
Հանուն հայի մարտնչող հայերի ժամանակ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը ու էդ մարտնչող հայերդ մի վայրկյան անգամ չմասնակցեցիք Սպարապետին սպանողների դատին,Շուշան։
Հանուն հայի մարտնչող հայերի ժամանակ Ղարաբաղից զինվորներ բերեցիք Հայաստան ու մարտի 1-ին հրամայեցիք կրակել ժողովրդի վրա,Շուշան։
Շուշան,հանուն հայի մարտնչողներիդ ժամանակ Մեղրին էիք ծախում,շան մսի գնով ռուսներին տվեցիք Հայաստանի գույքը,հարստությունը,ընդերքը,երկաթուղին․․․։
Շուշան,հանուն հայի մարտնչող հայերիդ ժամանակ գողացաք ու թալանեցիք բանակը,դպրոցը,եկեղեցին․․․։
Ո՞րն ասեմ։
Շուշան,ինչ կլինի մի խոսիր։
Երգիր,չնայած երգելդ էլ մի բան չի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ