Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Այսօր նորից թերթում էի հոկտեմբերի 27-ից հետո վարածս օրագիրը ու հայտնաբերեցի սա.
1999թ. հոկտեմբերի 24-ին Յուրայի հետ վերջին անգամ գնացինք Դրամատիկական թատրոն, դիտեցինք ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ ներկայացումը:
Երբ Հիսուս Նազովրեցուն խաչեցին, մի անզուսպ լաց բռնեց ինձ:
Երբ դուրս եկանք, ասեցի չգիտեմ ինչ կատարվեց ինձ հետ, որին ի պատասխան Յուրան ասաց՝ արդարություն էիր փնտրում ու նորից չգտար»: