Թաթուլ Հակոբյանը գրում է.
Կներեք, որ շատ եմ անդրադառնում Արցախի նախագահ (մինչև 2024թ հունվարի 1-ը) Սամվել Շահրամանյանի երեկվա հարցազրույցին:
Ուրեմն, այդ հարցազրույցում նաև կա հանցագործության և հանցավոր անպատասխանատվության մասին ինքնախոստովանություն:
Պարոն Շահրամանյանն ասում է, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան տեղեկություն ունեին սպասվող ռազմական ագրեսիայի մասին (դիտել 8:40-ից), երբ ինքը ռուս հրամանատարի մոտ է եղել, ով իրեն ասել է, որ Շուշիի մոտ ադրբեջանցիները մոտեցել են ռուսական հենակետին և զգուշացրել, որ հրետանին աշխատելու է:
Բայց նույն օրը Արցախի ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի և հանրապետության շրջանների բոլոր կրթական հաստատություններում պարապմունքներն ընթանում են կանոնավոր հունով։
Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրությունների։
Այսինքն՝ երկրի նախագահին ռուսներն ասում են, որ Ադրբեջանը ուր որ է կհարձակվի, հրետանի կօգտագործի բայց հազարավոր երեխաներ դպրոցներում են:
Ու հիշում ե՞ք էն կադրերը, թե ինչպես էին ծնողները փնտրում երեխաներին, ինչպես էին երեխաներն ու ծնողները գոռալով վազում այս կողմ այն կողմ…
Ինչ ասես, ինչ ասես…