Հրանտ Միքայելյանը իր ֆեյսբուքյան էջում .
Ու՞մ համար էր նախատեսված Արցախի ինքնահռչակ նախագահի այս հարցազրույցն, ես այդպես էլ չհասկացա։
Ախր, ո՞նց կարող էր Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության երկար տարիների ղեկավարը միայն վերջին պահին հասկանալ, որ ռուսն Արցախին չի՛ օգնելու։
Բա ի՞նչ էիք ղեկավարում այսքան տարի։
Ո՞նց կարող էր նման կառույցը մինչ այդ չունենալ զեկույց, հետախուզում, որոշում, իրավիճակի A-B-C պլաններ։
Ի՞նչ է նշանակում՝ չվերահսկել հազար տոննա վառելիքի պահեստը։
Ի՞նչ է նշանակում՝ տարիներով ղեկավարել պետության ամենագաղտնի կառույցն ու չգիտակցել խաղաղապահի հնարավոր գործողությունները պատերազմի օրերին։
Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում՝ անցակետի առկայությունը թույլ չէր տալիս ծանր զինտեխնիկան հանել Արցախից։
Ախր, միլիոնավոր դոլարների արկեր ու հրաձգային զենքեր, հրետանու համակարգեր, արա՛, գիշերային տեսանելիության թանկարժեք սարքավորումներ, կապի միջոցներ հանձնել թշնամուն, հիմա գալ նստել, թե բա՝ փրկել ենք Արցախը։
Ո՞նց, ախպեր, ո՞նց կարող էր տարիներով հատուկ ծառայություններ ղեկավարած, այնուհետ ինքն իրեն նախագահ հռչակած անձը չունենալ զինապահեսների չեզոքացման պլան և պլանի պատասխանատուներ այն դեպքում, երբ անգամ իմ էջով, էլ չասեմ՝ պաշտոնապես էլ, դեռ սեպտեմբերի մեկից հայտնում ու փաստեր էինք տեղադրում թշնամու կուտակման ու պատերազմի վերսկսման վտանգի մասին։
Տեղադրում եմ թշնամուն հանձնված զենքի ընդամենը մի փոքր մասը։
Թե բա՝ ռուսին ենք հանձնել։
Տո գնա՜, ռուսի ….
Զզվանք ու նողկանք ապրեցի։
Հայաստանը չի՛ լքել Արցախին, Հայաստանը մինչև վերջ կանգնած է եղել Արցախի ու արցախցու կողքին, գոնե դիրք պահող արցախցին դա լավ գիտի։
Կգա ժամանակն ու ամեն ինչի մասին կխոսվի։
Կգա ժամանակն ու Հերոս Տղերքի անուններ կնշվեն …