24 տարի ամեն օր ես իմ ուրախության ու տխրության արցունքները քամում եմ քո շիրիմի առաջ.Անի Խաչատրյան

Անի Խաչատրյանը գրում է.

24 տարի ամեն օր ես իմ ուրախության ու տխրության արցունքները քամում եմ քո շիրիմի առաջ, 24 տարի ես քո կարոտը խեղդում եմ Եռաբլուրում, որի ամեն մի քարի նկատմամբ սերն ու հարգանքը դու ես ինձ թողել` որպես պատգամ:

Դու չես մահացել իմ ու քո ժողովրդի սրտերում, դու չես մահացել քո Հայաստանի անցյալում, ներկայում ու երջանիկ Հայաստանում:

24 տարի առաջ էդ գնդակները քեզ չեն սպանել,

24 տարի առաջ հոկտեմբերի 27-ին քո սառած մարմնի մոտ դու վերածնվել ես իմ, քո

ժողովրդի ու ամեն հայի մարմնի մեջ…
Վազգե՜ն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ