Նախընտրական բանավեճից «թռած» Հայկ Մարությանը հիմա էլ ավագանու նիստերից է «թռնում»

Ինչպես քաղաքապետ եղած ժամանակ, այսօր էլ Հայկ Մարությանը «լայաղ» չի արել գնալ աշխատանքի, բայց այս անգամ՝ որպես «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամ։

Ինչպես նկատում ենք՝«թռած ման գալը» բնորոշ է վերջինիս։ Հիշենք՝ երբեմնի քաղաքապետը խուսափեց նաև մասնակցել նախընտրական բանավեճին, որի ժամանակ նրան հնարավորություն էր տրվելու մրցակիցների աչքերին նայելու որպես քաղաքական գործիչ, ոչ թե բեմական կերպար, արդեն խոսելու էր փաստերով, և, ի տարբերություն բեմի՝ հաստատ արձագանք լինելու էր նրա հնարավոր մանիպուլյացիաներին։

Փաստորեն հիմա էլ, երևանցու և Երևանի խնդիրներով իբրև սրտացավ Մարությանը դարձյալ չի հասկացել, որ չգալով քաղաքապետարան՝ նա արհամարհում է ոչ թե քաղաքային իշխանությանը՝ այլ բազմաթիվ խնդիրների լուծմանը սպասող քաղաքացուն, ով նաև իրեն է ձայն տվել և գործուղել քաղաքապետարան։

Առաջիկայում կտեսնենք՝ արդյոք Մարությանը համարձակություն կունենա՞ կամ գոնե փոքր-ինչ պարտավորվածություն կզգա՞ զուտ աշխատանքի գնալու, թե՞ կգնա բեմ, որտեղ դժվար թե սպասեն մեկի, որ հեղափոխականի անվան տակ պատրաստ էր համագործակցել հակապետական ուժերի հետ ու հիմա՝ պարտությունից հետո, քաղաքապաետարան է գործուղել ինչ-որ անհայտ ծագման մարդկանց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ