Հայկ Մարությանն իր անցած ճանապարհի համար պատասխան ունի տալու. Անի Խաչատրյան

«Աշխատանքային պրոցեսը պատկերացնում եմ…»:

Այս մասին ավագանու արտահերթ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը արձագանքելով հարցին, թե ինչպես է վերջինս պատկերացնում աշխատանքային պրոցեսը, երբ «Ազգային առաջընթաց»-ն այսօր եկավ՝ քվորում ապահովեց, ապա լքեց դահլիճը:

«Ներողություն՝ ես անունը չեմ կարող հիշել, որովհետև այդ ավագանու կազմում գտնվող մարդիկ այնքան ճամբար են փոխել, չեմ հիշում որ անունը տամ: Մենք «Հանրապետություն» կուսակցություն ենք, իրենք ՀՀ-ում եղած բոլոր կուսակցությունների ցուցակներով անցած մարդիկ են:

Ինչ վերաբերվում է այդ կուսակցությանը, եկավ այսօր «քաղաքապետ» ներկայացմանը մասովկայի մի կադր նկարելու և գնալու, մոռանալով, որ վաղուց իրենք քաղաքապետ չեն»,- ասաց Խաչատրյանը:

Խոսելով կուսակցության ղեկավարից և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանից Անի Խաչատրյանը նկատեց՝ նախկին քաղաքապետը շատ լավ կլիներ նիստին նստած լիներ, որովհետև 3 և ավել տարի իր անցած ճանապարհի համար ինքը պատասխան ունի տալու երևանցիների առաջ:

«Այս պահին ինքն ունի մանդատ և չի հարգում՝ չի գալիս արդեն մի քանի նիստ: Չեմ հիշում Երևանի ավագանու որևիցե նիստ, երբ ժամը 11:00-ին Հայկ Մարության քաղաքապետը քաղաքապետարանի շենքում լինի, միշտ նիստը սկսում էր Հրաչյա Սարգսյանը որպես առաջին տեղակալ, 15, 20 կամ ավել րոպե հետո գալիս էր Հայկ Մարությանը՝ քնից արթնանում էր: Ես չեմ ուզում Հայկ Մարության քննարկել»,- նշեց Խաչատրյանը և խոսելով ավագանու նիստի ժամանակ ընդհարում ունեցած ավագանու անդամի մասին նկատեց. «Այն մարդը, որը անհայտ ծագման էր՝ ձեռքով, տոնով, ոգևորությամբ խոսում էր, այդ նույն հարցերը ես իր հետ ուղարկեցի իր քաղքապետի թեկնածունին՝ առաջին համարին: «Ազգային առաջընթաց» քաղաական ուժը, որի անունը իրենք էլ չեն հիշում, չունի ոչ կենսագրություն քաղաքական, ոչ նպատակ, չկա որևէ քաղաքական հենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ