Մեր հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները փակ են, ինչը հարաբերություններում առկա բարդությունների վկայություն է. առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն. Փաշինյան

«Մեր չորս հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները բաց են, ինչը վկայում է նրանց հետ մեր ունեցած հարաբերություններ բարեկամական լինելու մասին: Մեր հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները փակ են, ինչը հարաբերություններում առկա բարդությունների շատ խոսուն վկայությունն է: Ես այսօր չեմ եկել պատմելու մեր ունեցած բարդ հարաբերությունների մասին, այլ ուզում եմ ասել, որ առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն»,- Թբիլիսիի «Մետքասի ճանապարհ» միջազգային համաժողովի իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ Հարավային Կովկասն ունի հաստատուն խաղաղության կարիք. «Ինչ է խաղաղությունը, դա մի վիճակ է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով լուծելու փորձ և ավանդույթ կուտակած: Սա է իրական խաղաղությունը և ինչպես տեսնում եք՝ այդ ամենը, այսինքն՝ բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը հնարավոր չեն առանց ճանապարհների: Այս է պատճառը, որ մեր կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը՝ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ կառուցելու, գործարկելու միջոցով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ