Հայտնի են Երևանի նոր փոխքաղաքապետերի անունները

Երևանի ավագանին հոկտեմբերի 26-ին արտահերթ նիստի օրակարգում փոխքաղաքապետերի նշանակման հարցն էր։

Քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը:

Քաղաքապետի մյուս երեք տեղակալների պաշտոններում նշանակվեցին Երևանի քաղաքապետի նախկին պաշտոնակատար, «Իմ քայլը» խմբակցության նախկին քարտուղար Լևոն Հովհաննիսյանը, նախկին պատգամավոր, արդարադատության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և ՔՊ-ի հետ հուշագիր ստորագրած «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանը:

Բոլոր թեկնածուները ընտրվել են 32 կողմ 5 ձեռնպահ ձայների քանակով, ձեռնպահ են քվերակել «Հանրային ձայն» կուսակցության ավագանու անդամները:

«Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքները չեն մասնակցել քվեարկությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ