Այ անհայտ ծագման արարածներ, Կարգին Հայկոյին կբերեք և կհիշեցնենք քաղաքապետի տարիները. Անի Խաչատրյան

Այստեղ ձեր շարքերում պետք է նստած լիներ մեկը, ում բերածների վրա բազմաթիվ քրեական գործեր կան։ Այս մասին Երեւանի ավագանու արտահերթ նիստում ասաց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ դիմելով Հայկ Մարությանի ղեկավարած ուժին։

«Մեզ էիք ՕԵԿ ասու՞մ, այ անհայտ ծագման արարածներ, այդ պիտակները կպցնելուց առաջ ձեր կենսագրությունները նայեք։ Ձեր թիմից շատերը այնքան հաճախ են ճամբար փոխում, որ նույնիսկ անունը չեն հիշում», — հավելեց նա ու Հայկ Մարությանի մասին խոսելով ասաց, որ կբերեն եւ կհիշեցնեն անցած քաղաքապետի տարիները. «Շորերն էլ ինքը կարող է ընտրել՝ ինչ սեռի շոր է հագնում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ