Որոշ ուժեր ցանկանում են ընդլայնել հակամարտությունը Մերձավոր Արևելքում, հրահրել հետագա էսկալացիա. Պուտին

Որոշ ուժեր փորձում են այլ երկրներին ներքաշել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ:

Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Մենք տեսնում ենք որոշ ուժերի կողմից հետագա էսկալացիա հրահրելու, որքան հնարավոր է շատ այլ երկրների և ժողովուրդների հակամարտության մեջ ներքաշելու փորձեր՝ դրանք օգտագործելով սեփական եսասիրական շահերի համար, քաոսի, փոխադարձ ատելության իրական ալիք բարձրացնելու համար ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև նրա սահմաններից դուրս»,- ասել է նա։

Պետության ղեկավարը նշել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը վերաբերում է նաեւ Ռուսաստանին։

Նրա խոսքով, երկիրը տագնապով ու ցավով է հետևում Սուրբ Երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք հատուկ նշանակություն ունեն քրիստոնյաների, մահմեդականների և հրեաների համար։

Նախագահն ընդգծել է, որ ներկայումս այս տարածաշրջանում հումանիտար աղետ է տեղի ունենում։ Նա նաև հայտարարել է կրոնական զգացմունքների վրա խաղալու փորձերի մասին՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Պուտինի խոսքով՝ նման գործողությունների նպատակը աշխարհում անկայունության ավելացումն է։

Նախագահը նաև կոչ է արել դադարեցնել արյունահեղությունն ու բռնությունը տարածաշրջանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ