Ո՞ր հասցեներում կլինեն գազանջատումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ընկերության 2023թ. կապիտալ նորոգման պլանով նախատեսված Ջերմուկ-Վայք Dպ-300մմ մայրուղային գազատարի փականային հանգույցի նորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 26-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Մալիշկա բնակավայրերի, Ջերմուկ քաղաքի, Գնդևազ բնակավայրի, Վայք քաղաքի, Արին, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Հեր Հեր բնակավայրերի, նշված շրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Շահումյան գյուղի Ալտայ թաղամասի, 1-ին փողոցի թիվ 57 և 59 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թամանցիների, Երևանյան, Նաիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ