«Էդիկն ասել էր, մեզ քրֆելու տարին եք նշելո՞ւ, Բա չասե՞ս.- ընչի՞ հատկապես մեկ տարին, անուշ ախպեր…». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Էդիկն երեկվա մասին ասել էր, հմի մեզ քրֆելու տարին եք նշելո՞ւ։

Սրանք, իսկապես գլխի չեն ընկել, թե որը որից հետո է։ Բա չասե՞ս.- ընչի՞ հատկապես մեկ տարին, անուշ ախպեր….

Հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովը Քաղաաքցու օրվա մասին ասել էր.

«Իմ տոնացույցում նման անհեթեթ տոն չկա, տոնացույցս սկսվում է Ամանորով, հետո Սբ ծննդյան, բանակի, Սարդարապատի, անկախության տոներն է։ Նման տոն չկա։ Տոնելու են` ոնց են մեզ քֆուր տվել, մեր էրեխեքին ոնց են ցավացրել, ոնց են սեւ-սպիտակի բաժանե՞լ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ