Այն մարդիկ, ովքեր հեղափոխության օրվանից սկսած պետք է դատված լինեին, այդ մարդիկ ինչո՞ւ նստած չեն. Ալեն Սիմոնյան

«Ես դատական համակարգին հարց ունեմ՝ ինչու նստած չեն այն մարդիկ, որոնք վաղուց պետք է նստած լինեին: Ինչու այն մարդկանց, որ բռնում տանում են, հետո մի քանի ժամ անց բաց են թողնում, ինչի համար են բռնում, նախ պետք է չբռնել, եթե հետո բաց են թողնելու: Այն մարդիկ, ովքեր հեղափոխության օրվանից սկսված արդեն վաղուց սկսված պետք է դատված լինեին, այդ մարդիկ ինչո՞ւ նստած չեն, իմ հարցն էլ դա է»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Դիմելով ընդդիմադիրներին՝ Սիմոնյանն ասաց. «Կա երկու իրականություն, կա ձեր իրականությունը, որտեղ այն, ինչը որ դուք նկարագրում եք, դրան հավատում եք ու գտնում եք, որ դա ճիշտն է, բայց կա մեկ այլ իրականություն, որտեղ նստած չեն մարդիկ, ովքեր մեծ հանցագործություններ են արել, մարդ են սպանել և այլն: Ես շատ վատ եմ վերաբերվում, երբ խոսքը ծաղկեցնելու համար մանիպուլացիաներ են արվում ու դրանք արվում են հիմնականում շատ զգայուն թեմաների շուրջ, օրինակ՝ մի մանիպուլացիա կա չէ, որ պատերազմից այս կողմ անընդհատ փորձ է կատարվում մեր զոհված տղաների քանակը մեծացնել, ինչու եք մարդկանց նորից ցավեցնում: Հիմա, պարոն Մինասյանը եկել և ասում է՝ սա այն արդարադատությունն է, որտեղ դատարանի դահլիճում մարդ է մահանում, դատարանի դահլիճում մահացած մարդուն, որին ես անձամբ ճանաչում եմ դատարանի գործունեության պատճառո՞վ է մահացել, որ հիմա դրա մասին եք խոսում, բոլորս գիտենք, որ բնական պատճառներով է դա եղել, ինչու է պետք դա բերել, ներկայացնել և գցել այս կողմ, դա արդար չի»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ