Ռուսական հեռուստաաղբավայրերը փակելու ժամանակն է

Երեկ Հայաստանի համար տեղի ունեցավ թերևս պատմական իրադարձություն։ Շնորհիվ հայկական դիվանագիտության և պաշտպանության նախարարության ջանքերի՝ առաջին անգամ Հայաստանը հնարավորություն կունենա զենք և ռազմատեխնիկա ձեռք բերել Ֆրանսիայից։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայաստանին կմտակարարվեն հակաօդային պաշտպանական համակարգեր, ռադարներ, հրթիռներ։ Այլ կերպ ասած՝ Ֆրանսիան փակում է Հայաստանի օդը։ Զուգահեռ այս պատմական իրադարձությանը՝ եվրոպական մայրցամաքի մյուս մասում, իսկ ավելի ստույգ՝ մեր ոխերիմ բարեկամ երկրի մայրաքաղաք Մոսկվայում, հեռուստաաղբավայրի տաղավարի օդը բացել էին հայկական ծագումով ռուսական ագենտուրայի համար։

Ռուսական ամբողջ քարոզչամեքենան կրկին իսկական հարձակում է սկսել Հայաստանի, մասնավորապես՝ Հայաստանի իշխանության դեմ։ Այդ նպատակով կրկին մոսկովյան եթեր էին բերման ենթարկել քաղաքական և փորձագիտական «մարմնավաճառների», որոնք արդեն տարիներ շարունակ դարձել են ռուսական հակահայկական եթերների մերկապարուհիները։

Սակայն, երեկվա ռուսական հեռուստաաղբի գլխավոր հերոսը՝ «Մայր Հայաստան» գործակալական ցանցի առաջին դեմքն էր, որին Մոսկվան նախ օգտագործեց Երևանում, այս տարվա սեպտեմբերի ողբերգական օրերին՝ հակակառավարական խժդժություններ հրահրելու նպատակով։ Երևանում նրանց աշխատանքը կարելի է ասել տապալվեց։ Ժողովուրդը հստակ ցույց տվեց, որ մտադիր չէ դառնալ գործիք՝ օտար երկրի գործակալների ձեռքին։ Եվ ահա, Ռուսաստանը որոշեց իր ագենտուրային ցուցադրել սեփական հեռուստաաղբավայրում, այնտեղ, որտեղ տարիներ շարունակ հավաքվում են հայկական ազգանունով տարբեր քաղաքական և փորձագիտական վնասակար թափոններ։

Ընդհանրապես, ռուսական հեռուստաաղբին հետևելը վաղուց արդեն վնասակար է առողջության համար, սակայն այստեղ թերևս ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ աղբավայրի գլխավոր թափոնները հայկական ազգանունով անձինք են։

Հայաստանում, ինչպես և ցանկացած երկրում, մարդիկ կարող են սիրել, կամ չսիրել սեփական երկրի իշխանոսւթյուններին, կարող են արդարացիորեն քննադատել իշխանություններին, կամ համակրել նրանց, սակայն այդ ամենը չպետք է դառնա գործիք օտար երկրների հեռուստաեթերների ծաղրածուների ձեռքին։

Ռուսաստանի և ռուսական փորձագիտական թափոնների գործելաոճը կարելի է ինչ-որ առումով հասկանալ։ Ռուսները վաճառեցին Արցախը, Հայաստանին՝ թշնամիների դեմ թողեցին միայնակ, Երևանից վերցրեցին փողը, իսկ խոստացված զենքը չտրամադրեցին, և այսքանից հետո անհրաժեշտ է քարոզչական հիստերիա բարձրացնել, որպեսզի աղմուկի մեջ ռուսական քաղաքական վերնախավի խուլիգանական պահվածքը չնկատվի։ Սակայն, Հայաստանում շատերն արդեն սկսել են թացն ու չորը տարբերել։ Եվ հենց դա է սկսել հոգեխանգարմունքի հասցնել ռուսներին, որոնք արդեն նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ հայկական ազգանունով ծաղրածուները վաղուց արդեն անհետաքրքրիր են դարձել, նույնիսկ, եթե նրանց հրավիրում են գեղեցիկ լուսավորված հեռուստաաղբավայր։

Հայաստանի իշխանությունների համար՝ թերևս եկել է սեփական քաղաքացիների առողջ ապրելակերպին ուղղված հերթական քայլը կատարելու ժամանակը։ Փակե՛ք ռուսական հեռուստաաղբավայրերը, դա թերևս մարդկանց առողջ ապրելակերպին ուղղված ավելի օգտակար քայլ կլինի, քան ծխելու արգելքը և կերակրաաղի օգտագործման սահմանափակումները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ