Ֆրանսիայի ՊՆ նախարարը նշել է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության կետերը

Ֆրանսիայի ՊՆ նախարար Սեբաստիան Լեկորնյուն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է երեկ ստորագրված հայ ֆրանսիական ռազմական համագործակցությանն ու նշել դրա առանցքային կետերը։

Պաշտպանական առաքելության բացումը 2023թ․ հունվարին։
Ֆրանսիացի ռազմական սպայի գործուղումը ՀՀ ՊՆ։
3 GM200 ռադարների ձեռքբերման և հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտադրությունների մասին պայմանագրի ստորագրում։
«Միստրալ» հրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ մտադրությունների ստորագրում։
Հայկական օդային պաշտպանության համակարգի առաջիկա աուդիտ։
Համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ։
Ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես լեռնային մարտերի և ճշգրիտ հրաձգության վայրերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ