Այլևս ակնհայտ է, որ քոչարյանական ընդդիմությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում Ռուսաստանի գործակալական ցանց. Իոաննիսյան

«Մարդիկ գնում` Մոսկվայում խնդրում են, որ Հայաստանը իրենց ձեռքով մատաղ արվի:

Անդրանիկ Թևանյանի` ռուսաստանյան քարոզչաալիքով ելույթից հետո այլևս ակնհայտ է, որ քոչարյանական ընդդիմությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում Ռուսաստանի գործակալական ցանց»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում« ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.

«Այս մարդիկ դեմոնստրատիվ կուլ են տալիս այն, որ Ռուսաստանը դավաճանել է մեզ ու, հիմա էլ, փորձում է զոհաբերի մեզ` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր համատեղ շահերին։

Անգամ ավելին, այս մարդիկ, ըստ էության, Մոսկվայում խնդրում են, որ Ռուսաստանը հենց իրենց ձեռքերով զոհաբերի մեզ, որ իրենք էլ, երևի, կողքից մի օգուտ շահեն։

Այլևս պետք է տարանջատել, թե ով է ընդդիմադիր, իսկ ով օտարերկրյա գործակալ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ