Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է ռուսական պետական հեռուստաալիքներով շարունակվող հակահայկական հիստերիային, որը հեռարձակվում է ՀՀ տարածքում ևս:
Այս անգամ՝ ՀՀ իշխանական վերնախավն ու մի խումբ քաղաքագետներ, ՀԿ ղեկավարներ էին հայտնվել ռուսական պետական առաջին ալիքի եթերում՝ ներկայացվելով որպես «սորոսականներ»: Նրանց թվում է նշվել նաև ինքը Սաֆարյանը:
Անդրադառնալով սրան, Սաֆարյանը հրապարակել է հեռուստահաղորդման տեսապատճնը և գրել.
«Ես և իմ գործընկերները ռուսական պետական հեռուստատեսության էկրաններից… Հակահայկական հիստերիան նոր թափ է հավաքում»:
Մեկ այլ գրառմամբ Սաֆարյանը պահանջ է ներկայացրել՝ ՀՀ սփռման տարածքում ռուսական հեռուստաալիքների փակման վերաբերյալ՝ դիմելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ու նշելով.
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
Ինձ և հանրության սեփականությանը պատկանող մուլտիպլեքսից ու կապուղիներից հեռացրեք իմ երկրի ու պետության վրա վայրահաչող կանալիզացիան:
Մենք հարկեր դրա համար չենք վճարում»: