Հարգելի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 24.10.2023 թվականից դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը. ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Բարխուդարյանը։
Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել իմ ներդրումն ունենալ ի բարօրություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծավալվող բազմաբնույթ աշխատանքներին: Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ և ուժերիս ներածին չափով փորձել եմ կատարել առավելագույնը, ինչ խոսք, դեռ շատ անելիքներ կան:
Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին, Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ նման պատասխնատու աշխատանք վստահելու և արդյունավետ համագործակցության համար։
Շնորհակալ եմ նաև վարչական շրջանի աշխատակազմից, ինձ հետ համագործակցած բոլոր գործընկերներիցս՝ ինձ սատարելու համար։
Այսուհետ կգործեմ որպես Երևան քաղաքի ավագանու անդամ և կշարունակեմ աշխատանքս՝ ի բարօրրություն Երևանի և երևանցիների։
Ձեզ եմ ներկայացնում իմ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը։
🔷 Ասֆալտապատում
-Ասֆալտապատում ՝ վարչական շրջանի ծրագրով 21332,7 քմ, քաղաքային ծրագրով 2400 քմ։
-Ասֆալտի քերուկով ճանապարհների մշակում 8 փողոցներում
🔷 Եզրաքարերի փոխարինում և նոր տեղադրում 1000 մ
🔷 Մայթերի կառուցում
-Կուրղինյան փողոց մայթի կառուցում՝ 345 քմ
-Հաղթանակ թաղամաս մայթի կառուցում՝ 665 գծ, 2053 քմ ասֆալտապատում
-Միքայելյան փողոց մայթի կառուցում՝ 82 քմ
-Տիչինայի փողոց մայթի կաուցում՝ 15 քմ
-Անդրանիկ 120 փողոց մայթի կառուցում՝ 48 քմ
🔷 Բակերի հիմնանորոգում
-Շերամի փ. 105 շենքի բակ /ընթացքի մեջ է/ -Իսակովի պող. 26 շենքի բակ /ընթացքի մեջ է/ -Օհանովի փողոցից դեպի Մալաթիա փ.հ. 94/4 և 94/6 տներ տանող անցուղու աստիճանների վերակառուցում
-Անդրանիկի փ.հ. 54 շենքի բակ -Շերամի փ.հ. 113 շենքի բակ
-Լենինգրադյան փ.հհ. 31/1,31/2,31/3 շենքերի բակ /ընթացքի մեջ է/
-Հ. 86 մանկապարտեզի բակի բարեկարգում /ընթացքի մեջ է/ -Բաբաջանյան փ.հ. 22 շենքի բակ /ընթացքի մեջ է/ -Անդրանիկ փ.հ. 100 շենքի բակ /ընթացքի մեջ է/ -Բաբաջանյան փ.հ. 127 շենքի բակ /ընթացքի մեջ է/ -Րաֆֆու փ.հ. 59,61 և 69 շենքերի բակ
-Սվաճյան փ.հ.52 շենքի բակ
-Րաֆֆու փ.հ. 103 շենքի բակ /ընթացքի մեջ է/
🔷 Ֆուտբոլի դաշտի կառուցում
-Անդրանիկի փ.հ. 34 շենքի բակում ֆուտբոլի դաշտի վերակառուցում
-Ա-3 թաղամասում հ.179 դպրոցի մարզադաշտի վերակառուցում
-Տիչինա փ. 2-րդ նրբ. հ. 121 դպրոցի բակում տիպային ֆուտբոլի դաշտի վերակառուցում
-Հ. 152 դպրոցի տարածքում ֆուտբոլի դաշտի կառուցում
-Իսակովի պող.հհ. 52/2,52/3 շենքերի դիմաց գտնվող տիպային ֆուտբոլի դաշտի կառուցում /ընթացքի մեջ է/
🔷 Ֆուտբոլի դաշտի խոտոծածկ
-Շերամի փողոց 67, 69, 71 շենքերի բակ՝ 546 քմ
-Անդրանիկի 26, 28 շենքերի բակ՝ 507,06 քմ
-Րաֆֆու 61,69, շենքերի բակ՝ 552,025 քմ
-Անդրանիկ 117 շենքի բակ՝ 367,82 քմ
-Իսակով պողոտա 44, 44/3 շենքերի բակ՝364,9, 373 քմ
-Իսակով պողոտա 50/1, 50/2 շենքերի բակ՝ 358,37 քմ
-Մայրության այգոմ գնվող ֆուտբոլի դաշտ՝ 452,76քմ
-Շերամի 95, 97 շենքերի բակ՝609,3 քմ
-Շերամի 107, 109 շենքերի բակ՝385,6 քմ
-Րաֆֆու 75, 77 շենքերի բակ՝ 360,3 քմ
-Րաֆֆու 55, 57 շենքերի բակ՝ 547,5քմ
🔷 Լուսավորություն 100 արևային լուսատուներ
🔷 Բազմաբնակարան շենքեր
-Վերանորոգվել է 5 շքամուտք
-Ընթացքի մեջ է 10 շքամուտք
🔷 Փոխվել է 108 վերելակ
🔷 53 հասցեներում վերանորոգվել են հարթ տանիքներ՝ 9576.2 ք.մ
🔷 Վարչական շրջանի /նաև հրատապով/ և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հետ համատեղ իրականացվել են կոյուղագծի կառուցման, վերակառուցման, վերանորոգման աշխատանքներ
-Բաբաջանյան 26/4, 26/6
-Կուրղինյան 1
-Օհանովի 2
🔷 Դիտահորի կափարիչի փոխարինման աշխատանքներ
-Տիչինա փողոց 2 հատ
-Անդրանիկի փողոց 1 հատ
-Բաբաջանյան 1 հատ
🔷Բոլոր մանկապարտեզներին՝ բատուտներ, տրամաբանական և դիդակտիկ խաղալիքներ
🔷 Գործող մանկապարտեզներին տրված գույք
🔷 Աշխատանքային կենտրոններ – 3 հատ
🔷 Գրասեղան — 44 հատ
🔷 Պահարան-չորանոց – 9 հատ
🔷 Խմբասենյակների խոհանոցների սեղան – 11 հատ
🔷 Մանկական զգեստապահարան – 6 հատ
🔷 Մարմնամարզական նստարաններ – 10 հատ
🔷 Մանկական սեղան – 248 հատ
🔷 Մանկական աթոռ – 150 հատ
🔷 Երկհարկանի մահճակալ — 15 հատ
🔷 Եռահարկ մահճակալ – 10 հատ
🔷 Լվացքի մեքենա – 2 հատ
🔷 Շահագործման է հանձնվել հ82 մանկապարտեզը
🔷 Մշակութային միջոցառումներ
🔷 Հայոց բանակի օր
🔷 Տեառնընդառաջ
🔷 Գրքի տոն
🔷 Բուն Բարեկենդանի տոն
🔷 Կանանց միջազգային օր
🔷 Մայրության և գեղեցկության օր
🔷 Սուրբ Հարության տոն
🔷 Հայրենական Մեծ պատերազմի 78-ամյակ
🔷 Երկրապահի օր
🔷 Ընտանիքի միջազգային օր
🔷 Վերջին զանգ
🔷 Հանրապետության տոն
🔷 Բակային ժամանցային միջոցառումներ
🔷 Մարզաառողջարարական ճամբար
🔷 Սահմանադրության օր, պետական խորհրդանիշների օր
🔷 Վարդավառ
🔷 Խաղողօրհնության օր
🔷 Գիտելիքի օր
🔷 Մանկավարժի օր
🔷 Սպորտային միջոցառումներ
🔷 Շախմատի օլիմպիադա
🔷 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7-12-րդ դասարանների աշակերտների սպարակիադա
🔷 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բասկետբոլի բաց առաջնություն
🔷 Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզամշակութային միջոցառում
🔷 Երևանցի տարեցների մրցույթ
🔷 Թիմային խճուղավազք դպրոցների միջև <<Վարչապետի գավաթ>>
🔷 Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասար-դության հանրապետական ռազմամարզական խաղեր
🔷 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնություն
🔷 Ստացվել է գրություններ, դիմումներ և թեժ գծեր թվով 1600 հատ, որոնց տրվել են համապատասխան պատասխաններ, տեղեկատվություններ:
🔷 Աշխատանքներ է տարվել ստացված թեժ գծերին և գրություններին համապատասխան ընթացք ապահովելու համար:
🔷 Կատարվել է ամենօրյա աշխատանքներ ոչ սահմանված տեղում առևտուրը բացառելու ուղղությամբ:
🔷 Վարչական շրջանի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել են հսկողությաններ թվով 57 օբյեկտներում, որի արդյունքում կազմվել է թվով 5 արձանագրություն և 52 հատ տեղեկանքներ՝ խախտում չլինելու վերաբերյալ, ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու համար՝ 50 հատ, առանց թույլտվության գործունեություն իրականացնելու համար՝ 9 հատ արձանագրություն:
🔷 Ստացված թեժ գծերի և բողոքների, բաժնի կողմից կատարած դիտարկումների հիման վրա կանոնակարգել եմ վարչական շրջանի տարածքում թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքները:
🔷 Կազմակերպվել է ընդհանուր շինարարական աշխատանքներ-10 ընտանիքում
🔷 «Ընտանիքի միջազգային օր» մայիսի 15-ին էքսկուրսիա դեպի Խոր վիրապի վանք՝ ճարտարապետական հուշարձան, այնուհետև Նորավանք վանական համալիր -50անձ
🔷 էքսկուրսիա դեպի Գառնի Գեղարդ — 50 երեխա
🔷 Տարեցների համար կազմակերպվել է էքսկուրսիա Սաղմոսավանք, որից հետո ներկայացման դիտում
🔷 Ստանիսլավսկու անվան թատրոնում — 50տարեց
🔷 Հայաստանի անկախության տոնին ընդառաջ սեպտեմբերի 21-ին լողավազան հաճախելու աբոնեմենտ է տրամադրվել — 60երեխայի
🔷 Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է թատերական ներկայացման դիտում, սրբիչների հավաքածուի տրամադրում-50 տարեցի
🔷 Սոցիալական աջակցության պնատակով վարչական շրջանում բնակվող 290 ընտանիք ստացել է պարենային և հիգիենայի փաթեթներ, հագուստ և կոշիկ 9 ընտանիք և 400 երեխա
🔷 Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նստավայրի դահլիճում, կազմակերպվել է մանկական թատերական ներկայացում՝ նախատեսված մինչև 12 տարեկան 200 երեխաների դիտման համար: Վերջում տրամադրվել են նվերներ՝ մանկակական զարգացնող խաղեր և ուսուցանող, պատկերազարդ գրքեր։
🔷 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական կարիքների գնահատման արդյունքում հայտնաբերված սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացում։ Բազմազավակ, պատերազմից տուժած, ծնողազուրկ, և ԿԴԻՀ ընտանիքներինն տրամադրվել է գույք և տեխնիկա 91 ընտանիքի
🔷 Պատերազմից տուժած, բազմազավակ, հաշմանդամ երեխա ունեցող, միածնող այլ խմբերին պատկանող ընտանիքների երեխաներին աջակցության ծրագրերի իրականացում՝ /պայուսակ լրակազմով/-200 երեխա
🔷 Էքսկուրսիա կենդանաբանական այգի, հյուրասիրություն, սպորտային հագուստի տրամադրում յուրաքանչյուր երեխային: 50անձ
🔷 Կազմակերպվել է սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների անդամի 7 անձի հարազատ չունեցող 5 անձի հողարկավորություն
🔷 Ընդամենը եկամուտներ – 2453746.7
🔷 Հարկեր և տուրքեր – 2108715.5
🔷 Որից՝ 1․1․ Գույքային հարկեր անշարժ գույքից – 797114.2
🔷 Որից՝ ա. Շենք շինություն գույքահարկ/ — 11064.6
🔷 բ. Հողի հարկ – 2187.0
🔷 գ. Անշարժ գույքի հարկ – 783862.6
🔷 1.2. Գույքային հարկեր այլ գույքից /փոխադրամիջոց/ — 922275.9
🔷 1.3. Տեղական տուրքեր – 389325.3
🔷 Այլ եկամուտներ – 345031.2
🔷 Որից՝ Աղբահանության վճար – 286533.4
🔷 Կատարողական 01․01․2023 – 19.10․2023 -ի համար 87.9 %
🔷 Հավաքագրման տոկոսային հարաբերակցությամբ`
🔷 01.01.2023 – 31.01.2023 (9-րդ հորիզոնական)
🔷 01.01.2023 – 28.02.2023 (9-րդ հորիզոնական)
🔷 01.01.2023 – 31.03.2023 (5-րդ հորիզոնական)
🔷 01.01.2023 – 30.04.2023 (3-րդ հորիզոնական)
🔷 01.01.2023 – 31.05.2023 (3-րդ հորիզոնական)
🔷 01.01.2023 – 30.06.2023 (4-րդ հորիզոնական)
🔷 01.01.2023 – 31.07.2023 (1-ին հորիզոնական)
🔷 01.01.2023 – 31.08.2023 (1-ին հորիզոնական)
🔷 01.01.2023 – 30.09.2023 (1-ին հորիզոնական)
🔷 01.01.2023 – 19.10.2023 (2-րդ հորիզոնական):