Հայաստանի հանրային խորհրդի նախկին նախագահ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը գրել է.
Կրեմլի պաշտոնական պրոպագանդան Հայաստանին մեղադրում է 2020թ. պատերազմում ավելի շուտ չհանձնվելու, այն է’ պատերազմի առաջին օրերին Լավրովի պլանը չընդունելու, տարածքները չհանձնելու և ՀՀ բանակը Արցախից ետ չքաշելու մեջ, իսկ այժմ էլ մեղադրում է 2023-ի սեպտեմբերի 19-ին’ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական հերթական ագրեսիայի դեմ կռվելու համար «զինվոր», այսինքն ՀՀ բանակ չուղարկելու մեջ…
Թերևս միայն ասվածից ավելի ցայտուն ապացույց հայերի առաջ բացահայտ ստելու ու նրանց դավաճանելու կրեմլյան անազնիվ, թուրքամետ խաղի մասին չի կարող լինել…
Կրեմլի ճտերն էլ 3 տարի շարունակ հավեսով կրկնում են իրար հակասող երկու թեզերը…