Քարտեզները միայն Ռուսաստանի մոտ են․իսկ եթե ուզում են, թող բախտները փորձեն նաև Բրյուսելում․ Լավրով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հիմնականում լուծվել է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլեր ձեռնարկել հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով նախարարների հանդիպման արդյունքներով․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ, իհարկե, մնում են գործնական քայլեր հարաբերությունները լիովին կարգավորելու համար, առաջին հերթին խաղաղություն նախապատրաստելու համար․ պայմանագիր, սահմանների սահմանազատում և առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապերի հաստատում, ինչի մասին բոլորը պայմանավորվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումներում»,- ասել Է Լավրովը։

Լավրովի խոսքով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը շարունակում են փորձել ներթափանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթաց։ «Վերջին մեկ տարվա ընթացքում փորձեր են եղել (շարունակվում են) ներթափանցել սահմանազատման գործընթաց [Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի] նախ և առաջ Եվրամիությունից և որոշ չափով նաև Միացյալ Նահանգներից։ Մենք դեմ չենք որևէ շփումների, որոնք օգտակար են համարում և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները»,- ընդգծել է նա ու հավելել՝ քարտեզները միայն Ռուսաստանի մոտ են․իսկ եթե ուզում են, թող բախտները փորձեն նաեւ Բրյուսելում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ