Աննա Հակոբյանը՝ դուստրերի հետ հոբելյանական փառատոնի բացմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությանը:

Աննա ՀակոբյանիՄիջոցառմանը համերգային ծրագրով հանդես է եկել 5 Գրեմիի մրցանակակիր բրիտանական լեգենդար The Swingles խումբը: Համերգին Աննա Հակոբյանին ուղեկցել են երկու դստրերը` Շուշան և Արփի Փաշինյանները:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» հիմնադրամը:

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակում ստեղծվել է դասական երաժշտության բարեկամների խումբ, որի նպատակն է աջակցել Հայաստանում դասական երաժշտության նվագախմբերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ