Թեհրանում հանդիպել են Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Արարատ Միրզոյանը։
Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր:
Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը:
Հիշեցնենք՝ Թեհրանում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։