Կանադայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան. օրակարգը հայտնի է

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Արաբական Միացյալ Էմիրություններ կատըարելիք այցից յետո՝ հոկտեմբերի 25-ից 27-ը կժամանաի Հայաստան:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի ԱԳՆ-ն:

«Հայաստանը նաև Կանադայի կարևոր գործընկերն է Կովկասյան տարածաշրջանում, և մենք կշարունակենք աշխատել հայաստանցի պաշտոնյաների հետ՝ պաշտպանելու մարդասիրական լիարժեք հասանելիությունը և ապահովելու մարդու իրավունքների հարգումը տարածաշրջանում: Նա պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը, որը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Կանադայի ԱԳ նախարարը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Կքննարկվեն Կանադայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր քաղաքացիական անձանց հրատապ կարիքները հոգալու ուղիները։

Մելանի Ժոլին նաև կայցելելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին և վերահաստատելու Կանադայի հանձնառությունը՝ պայքարելու ժխտողականության կամ ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ