Ֆրանսիան Հայաստանի քաղաքական գործընկերոջից վերածվեց ռազմաքաղաքական դաշնակցի։ Սա, առանց չափազանցության, պատմական ճեղքում է Հայաստանի համար անվտանգային համակարգը դիվերսիֆիկացնելու և հավասարակշռության բերելու համար։
Այս մասին « Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Առաքելյանը:
«Փաստենք
Ֆրանսիան, ներկայումս, ԱՄՆ-ից հետո երկրորդ զենք արտադրող և արտահանող երկիրն է աշխարհում, իսկ Եվրոպայում՝ առաջատարը։
Բացի զենք-զինամթերք գնելուց Հայաստանը շատ կարևոր հասանելություն կունենա նաև աևմտյան ռազմական տեխնոլոգիաներին և կրթությանը, ինչը մեր ռազմաարդյունաբերությունը նոր մակարդակի կբարձրացնի։
Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը ճանապարհ է բացելու եվրոպական և արևմտյան զարգացած ռազմարդյունաբերություն ունեցող այլ երկրների հետ նմանատիպ համագործակցություն սկսելու համար։
Հայ-Ֆրանսիական, այլևս ռազմավարական, այս համագործակցության մեջ անգնահատելի է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական, սկզբունքային ջանքերը և ներդրումը։
Հ.Գ. Նրանք, ովքեր պնդում էին, թե Արևմուտքը մեզ զենք չի տա, հուսամ՝ ասելու բան կունենան։ Ավելացնեմ, որ ԵՄ-ն նաև իր շուկան կբացի Հայաստանի համար»,- ասված է գրառման մեջ։