Ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը «3+3» տարածաշրջանային հարթակից. Քոչարյանը պարզաբանել է

«Մասնակցելով՝ ՀՀ-ն տարածաշրջանում հստակ ձևակերպումներ ստանալու ակնկալիքներ ունի»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «3+3» ձևաչափով Թեհրանում կայանալիք տարածաշրջանային խորհրդակցական հարթակին, որին մասնակցելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։

«Այդ հարթակին մասնակցելով՝ ՀՀ-ն տարածաշրջանում հստակ ձևակերպումներ ստանալու ակնկալիքներ ունի, որովհետև մասնակցում են տարածաշրջանի երկրները և ՌԴ-ն, որը, այսպես թե այնպես, տարածաշրջանում է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ