Արա Աբրահամյանների, դրոշ վառող ու Հայաստանի դեսպանատան վրա կարմիր ներկ լցնողների համար Հայաստանը եղել է ու կմնա խոպան․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Արա Աբրահամյանների, դրոշ վառող ու Հայաստանի դեսպանատան վրա կարմիր ներկ լցնողների համար Հայաստանը եղել է ու կմնա խոպան։ Հայաստան կգան միայն փող աշխատելու համար, վերջիններիս հայրենասիրությունն էլ կեզրափակվի աշխարհի տաքուկ անկյուններից սրտաճմլիկ բաժակաճառերով։
Իսկ իրականում ամենամեծ հայրենասերը էս երկրում ապրող ու արարող քաղաքացին է։ Շարքային քաղաքացին է ամենամեծ հայրենասերը, ով չնայած բոլոր դժվարություններին շարունակում է ապրել ու արարել էս երկրում, շարունակում է տնտեսություն զարգացնել, հարկեր վճարել ու արժեք ստեղծել երկրում։ Ժառանգ է տալիս երկրին, բանակին զինվոր է տալիս, հարկ եղած դեպքում էլ զենքը ձեռքին երկրի սահմանն է պահում։ Ու էս ամենի դիմաց շարքային քաղաքացին շնորհակալություն չի ակնկալում, որովհետև համարում է իր պարտքը հայրենիքի հանդեպ։
Սա է իրական հայրենասիրությունը։
ՀԳ․ Հայրենիքը անտեր ծնող չէ, որ նետես ծերանոց ու թմբկահարես, որ սիրում ես։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ