Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշն այսօր Երևանում լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում հայտարարել է, որ դեմ են «Զանգեզուրի միջանցքին» և այդ անհամաձայնությունը հայտնել են Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում․
«Մենք բազմիցս նշել ենք, որ համաձայն չենք Զանգեզուրի միջանցքին, այդ մասին ասել ենք նաև Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներում: Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա, և մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն: Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել։
Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը և կշարունակենք դա։ Եվ այն ենթակառույցվածները, որոնք ստեղծվում են երկու երկրների միջև, հենց ուղղված է այդ կայուն խաղաղությանը հարևան երկրների միջև»,- հայտարարել է նախարարը։