Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։

Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրւյցում հաստատել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացած դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է 5 տարվա ազատազրկման դատապարտել Արմեն Չարչյանին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն, պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին:

Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն Ազգային ժողովը տվել էր փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմեն Չարչյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ