Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Փեսայի կիսաբաց լուսամուտները հիշատակելուց զատ Նաիրա Զոհրաբյանը մոռանում է 20 տարի շարունակ իրենց Կենտրոն ԹՎ-ի «ինտելեկտուալ» հաղորդումները, ռաբիզ խնջույքները, բարգործի մեծարման երեկոները, աղքատացված հայերի ստամոքսին բարերարի «նվիրատվությունների» մասին 30 րոպեանոց ռեպորտաժները, որտեղ ստամոքսի նվեր ստացածին պարտադրում էին անսահման երախտագիտություն հայտնել, այդ տարիների հանրային հարցումները, երբ երեխաները երազում էին ոչ թե տիեզերագնաց ու ֆիզիկոս, այլ «օլիգարխի ախրաննիկ» դառնալու մասին։
Նույնը’ ԱԼՄ կոչված հեռուստաաղետի մասին, որի «լրագրողն» այսօր Հայաստան խմբակցության պատգամավոր է…
Իսկ իրականում այսօրվա աղետը մեկ օրվա ու 1 սուբյեկտի պատճառած աղետ չեն…