Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժությունները։ Այս մասին հայտնում են հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ժամանակակից մարտական մեթոդներով վարժանքների ընթացքում տարբեր առաջադրանքներ են կատարվում մարտական գործողություններում հրետանու, ավիացիայի և այլ տեսակի զորքերի կիրառման, դրանց փոխազդեցության կազմակերպման, գետերի վրայով պոնտոնային կամուրջների կառուցման և երևակայական թշնամու խորքում դեսանտային զորքերի վերաբերյալ», — նշված է ՊՆ-ն հաղորդագրությունում։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ տետարբեր ուղղություններով, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և ԼՂ-ում անցկացված վարժանքներում ներգրավված են երկու երկրների տարբեր տիպի զորքերի ընդհանուր առմամբ մինչև 3 հազար անձնակազմը, 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրանոթ, ավելի քան 20 ավիացիոն և թռչող միջոցներ, ինժեներական տեխնոլոգիաներ: