Քաղաքը գովազդային աղբից պետք է մաքրվի. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 142 արտաքին գովազդ: Այդ մասին ասվեց Երևան քաղաքի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ:

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նկատեց՝ վերոնշյալ գովազդների 80 տոկոսը ապամոնտաժվել է հենց տնտեսվարողների կողմից՝ իրենց հորդորով:

«Կարևոր եմ համարում նշել, որ բոլոր տնտեսվարողներին առաջարվել է աջակցություն, որպեսզի մեր նոր ձևաչափի՝ ընդունված չափորոշիչների շրջանակներում խորհրդատվություն տրամադրենք, թե ինչ տարբերակներով կարելի է նորը տեղադրել: Մեր նպատակը քաղաքաի արտաքին տեսքը բարելավելն է, և վստահաբար այս պրոցեսում համագործակցային տրամաբանությամբ գործող տնտեսվարողներին կաջակցենք»,- նշեց գրիգորյանը՞

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքելով նկատեց, որ այս պրոցեսում շատ կարևոր է, որ գործընթացը վերաբերի ոչ միայն նոր գովազներ տեղադրող տնտեսվաողներին, այլ նաև հին տեսակի գովազդներ ունեցող տնտեսվարողներին. «Որովհետև նախկինից թույլտվություն ունեցող տնտեսվարողները դեռևս ունեն հին տեսքի գովազդները, որը պետք է փոխվի մինչև հունվարի 1-ը: Իրենք նույնպես պարտավոր են անցնել նոր ստանդարտների, խնդրում եմ իրենց նույնպես տեղեկացնել այս գործընթացի մասին, որպեսզի հետո բռնաճնշումների մեթոդով չառաջնորդվենք և ընկերաբար այս պրոցեսը տեղի ունենա, որովհետև քաղաքը գովազդային աղբից պետք է մաքրվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ