Եվս 4 երթուղի արդեն հասանելի է օնլայն քարտեզում

Եվս 4 երթուղի արդեն հասանելի է օնլայն քարտեզում․ դրանք են թիվ 7, 18, 23 և 31։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ևս 8 երթուղի գրեթե պատրաստ է և առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հասանելի կլինի քաղաքացիներին. «Դրանք են 97, 56, 99, 30, 28, 50, 51 և 52։ Ընդհանուր երևացող երթուղիները 13-ն են։ Եվս 8-ն այս շաբաթ կավելանա։ Տեղեկացնում եմ, որ նշված ֆունկցիոնալը հասանելի է նաև այլ հավելվածում՝ «Յանդեքսի ԳՈ»–ում».- ասաց Հարությունյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե դեռ ինչքան է ավելացվելու։ Տրանսպորտի վարչության պետն ասաց, որ ընդհանուր երթուղիները 65-ն են։ Կեսը արված է, մյուս կեսն էլ, ենթադրվում է, ժակետից շուտ կավարտեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ