Հռոմի Ֆրանցիսկոս պապը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
Այս մասին հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:
«Շուրջ 20 րոպե տևած խոսակցության թեման եղել են աշխարհում կոնֆլիկտային իրավիճակները և դրանց կարգավորման ուղիները»,- ասված է կարճ հաղորդագրության մեջ: