Հայաստանի տարեկան բյուջեի 1/5-ի չափ ապօրինի գույք է պահանջում դատախազությունը բռնագանձել մեծ ու փոքր նախկին ու ներկա չինովնիկներից: Եվ սա Հակակոռուպցիոն դատարան արդեն ներկայացված հայցերով գնահատված գույքի շուկայական արժեքն է, գործընթացը շարունակվում է ու դեռ անավարտ ուսումնասիրություններ էլ կան:
Իրավապահների պահանջած՝ պետությանը վերադարձվելիք 500 միլիարդ դրամի մի մասը շքեղ ու օրինական եկամուտով չհիմնավորված գնումներն են՝ բնակարաններ, առանձնատներ, հողամասեր, մի մասը հիմնած բիզնեսներ են, մյուսը՝ թանկարժեք ավտոմեքենաներ, զարդեր, արվեստի գործեր: